Արտաքին առևտուրը՝ 2017 թվականի առաջին 8 ամիսներին
2017 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 3 մլրդ 880.6 մլն դոլար։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտաքին առևտրի ծավալն աճել է 24.4%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից։
Արտահանումը հունվար-օգոստոսին աճել է 21.7%-ով և կազմել 1 մլրդ 383.2 մլն դոլար։
Ներմուծումն աճել է 26%-ով. 2017-ի հունվար-օգոստոսին Հայաստան է ներմուծվել 2 մլրդ 497.4 մլն դոլարի ապրանք։
Արտաքին առևտրի հաշվեկշիռը հունվար-օգոստոսի կտրվածքով բացասական է՝ 1.1 մլրդ դոլարի չափով։
Նշենք, որ թեպետ հունվար-օգոստոս ժամանակահատվածի արդյունքներով ներմուծման աճն ավելի արագ է եղել, օգոստոսին պատկերը այլ է։ 2017 թվականի օգոստոսին՝ 2016-ի օգոստոսի համեմատ, արտահանումն աճել է 21.8%-ով, ներմուծումը՝ 12.2%-ով։