Բաժիններ՝

Որքան մեծանում եք, այնքան արագ ենք քաշ հավաքում

Steptohealth.ru-ն գրում է, որ որքան մեծանում ենք, այնքան դժվարանում է ավելորդ քաշի դեմ պայքարը։ Իսկ գիրանալը շատ ավելի հեշտ է լինում։ Սա բնական գործընթաց է, որն օբյեկտիվ բացատրություն ունի։

Ժամանակի ընթացքում մարմինը փոխվում է։ Խոսքը վերաբերում է մկանների, ոսկորների վիճակին, նյութափոխանակության արագությանը։ Տարիքի հետ փոխվում է մկանային զանգվածի որակը, նյութափոխանակությունը. երիտասարդ տարիքում մկաններն ավելի ուժեղ են։

Դա է պատճառը, որ նորմալ է տարիքի մեծացմանը զուգընթաց՝ ճարպի կուտակումներ նկատել մարմնի հատվածներում, որտեղ դրանք նախկինում չեն եղել։ Խնդիրն այն է, որ ծախսվող էներգիայի քանակը տարբեր է կյանքի տարբեր շրջաններում։ Երիտասարդ տարիքում մենք ավելի շատ էներգիա ենք ծախսում, բայց որքան մեծանում ենք, այնքան ծախսվող էներգիայի քանակը փոքրանում է։ Դա տեղի է ունենում երկու պատճառով.

Փոխվում է տոկոսային հարաբերակցությունը։ Մեծանալուն զուգընթաց՝ կորցնում ենք մկաններ ու ճարպ կուտակում։ 20-30 տարեկանում տղամարդկանց շրջանում ճարպի հարաբերակցությունը տատանվում է 18-21 տոկոսի սահմաններում, 41-50 տարեկանում՝ 23-50 տոկոսի սահմաններում, 60 և ավելի տարիքի դեպքում գերազանցում է 26 տոկոսը։ Նույնը տեղի է ունենում կանանց շրջանում. 20-30 տարեկանում ճարպի հարաբերակցությունը տատանվում է 22-24 տոկոսի սահմաններում, 41-50 տարեկանում՝ 27-30 տոկոսի սահմաններում, իսկ 60 տարեկանից հետո կազմում է ավելի քան 31 տոկոս։ Ճարպը կուտակվում է բնական ճանապարհով, իսկ մկանային զանգվածը փոքրանում է, քանի որ հենց մկաններն են ծախսում էներգիայի մեծ մասը։

Կարդացեք նաև

Փոխվում է հորմոնների արտադրությունը։ Սա վերաբերվում է ոչ միայն՝ կանանց, այլև՝ տղամարդկանց։ Հորմոնալ ֆոնն ուղղակիորեն կապված է քաշի հետ, քանի որ դրանք կարող են ստիպել ավելի ու ավելի շատ ուտել։ Տարիքի մեծացմանը զուգընթաց՝ հորմոնները սկսում են աշխատել էներգիայի ծախսը քչացնելու նպատակով։ Սա նշանակում է, որ օրգանիզմը հեշտությամբ է ճարպ կուտակում, հատկապես որովայնի հատվածում։

30-ից հետո գիրանալը շատ ավելի հեշտ է

Որքան շատ մոմ ենք փչում ծննդյան տորթի վրա, այնքան արագ ենք սկսում քաշ հավաքել, նույնիսկ, եթե չենք փոխում սննդային սովորությունները։ Սա նշանակում է, որ ավելորդ քաշի ու ճարպակալման դեմ պայքարը տարեցտարի դժվարանում է։

Սխալ սնունդը, սթրեսը, գենետիկ նախատրամադրվածությունը և նստակյաց կենսակերպը կարող են անդրադառնալ քաշի վրա, ինչպես նաև հորմոնալ անհավասարակշռության պատճառ դառնալ և որոշակի դեղամիջոցների ընդունման պահանջ առաջացնել։  Հենց հորմոններն են մեծամասամբ պատասխանատու այն բանի համար, որ ճարպը սկսում է կուտակվել օրգանիզմում։ Եթե այս ամենին գումարեք նաև աշխատանքն ու հանգիստը, կհամոզվեք, որ «որքան մեծ, այնքան գեր» կանոնն իսկապես աշխատում է։ Առավել քան պարզ հավասարում։

Տարիքի մեծացմանը զուգահեռ՝ քաշի ավելացումը միակ փոփոխությունը չէ։ Հարկավոր է ուշադրություն դարձնել օգտագործվող կալորիաների քանակին։

  • 31 տարեկան կինը, ով կշռում է մոտավորապես 60 կգ, քաշը պահպանելու համար պետք է մոտավորապես 2000 կալորիա օգտագործի։
  • Նույն կինը 45 տարեկան հասակում օրվա ընթացքում կծախսի մոտավորապես 1850 կալորիա։ Հետևաբար՝ հարկավոր է ավելի քիչ կալորիաներ օգտագործել։ Եթե շարունակի նույն քանակով ուտել, 150 կալորիան պարզապես ավելորդ կդառնա։ Այդ դեպքում 6 ամսվա ընթացքում նա կգիրանա 4 կիլոգրամով։

Հիշեք, որ ավելորդ քաշը ոչ միայն տգեղ է, այլև մի շարք հիվանդությունների առաջացման պատճառ կարող է դառնալ։ Ինչ է հարկավոր անել։

  • Շարունակեք ֆիզիկական վարժությունները։
  • Նվազեցրեք ճարպերի, ալյուրի, աղի օգտագործումը։
  • Մի ծխեք, մի չարաշահեք ալկոհոլը։
  • Լավ քնեք։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս