Բաժիններ՝

Թրոմբի 6 նշան, որոնք ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել

Marketium.ru-ն գրում է, որ չափազանց կարևոր է թրոմբի առկայության մասին վկայող նշանները «ճանաչելը» և հնարավորն անելը՝ դրանց առաջացումը կանխելու համար։

Վերջույթների այտուցվածություն։ Այտուցի առկայությունը կարող է վկայել այն մասին, որ արյան շրջանառությունը վատ է, և վերջույթներին չի բավարարում թթվածնի մակարդակը։

Ցավ ձեռքերում կամ ոտքերում։ Եթե ցավ եք զգում ձեռքերում կամ ոտքերում, և ցավի օջախը նուրբ է ու տաք, սա կարող է թրոմբի առկայության նշան լինել։

Մաշկի կարմրածություն։ Եթե մաշկի վրա կարմիր գծեր եք նկատում, որոնք ձգվում են երակների երկարությամբ, հարկավոր է դիմել բժշկի օգնությանը։

Կարդացեք նաև

Ցավ կրծքավանդակում՝ խորը շունչ քաշելու դեպքում։ Եթե ցավ եք զգում ամեն անգամ, երբ փորձում եք խորը շունչ քաշել, հարկավոր է ուշադրություն դարձնել։ Սա կարող է թոքերում թրոմբի առկայության ազդանշան լինել։ Թոքերի թրոմբը կարող է հանգեցնել էմբոլիայի, որը, որպես կանոն, մահվան ելքով է ավարտվում։

Շնչահեղձություն։ Այս դեպքում ևս խնդիրը կարող է կապված լինել թոքերում թրոմբի առկայության հետ։ Սա սովորաբար ուղեկցվում է գլխապտույտով, արյան ճնշման բարձրացմամբ։

Հազ։ Եթե մրսած չեք, ալերգիա չունեք և հիվանդ չեք, հարկավոր է ուշադրություն դարձնել հազին, հատկապես, եթե նկատում եք նաև վերևում նկարագրված նշանները։

Ուշադրություն։ Տեղեկատվությունը զուտ ինֆորմացիոն բնույթ ունի և չի կարող փոխարինել բժշկի խորհրդատվությանը, ախտորոշմանը կամ բժշկական մասնագիտական ծառայությանը։ Առողջության հետ կապված խնդիրների առաջացման դեպքում հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս