Բաժիններ՝

Մահացել է Վրաստանում վթարի հետևանքով զոհված հայ ընտանիքի անդամներից ևս մեկը. yerkir.am

Yerkir.am-ի տեղեկություններով՝ երեկ Մցխեթայի բժշկական կենտրոնում մահացել է սեպտեմբերի 7-ին Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով տուժած Mersedec-Benz-ի ուղևոր, մոսկվաբնակ, 24-ամյա Ալինա Մինասյանը: Կայքի տեղեկություններով` Ալինան Մոսկվայում հայտնի վարսահարդար էր:

«Մերսեդեսի» ուղևորները Մոսկվայից ուղևորվում էին Հայաստան: Վթարի հետևանքով նույն օրը զոհվել էին Ալինայի եղբայրը ՝ Mersedec-Benz-ի ուղևոր, 7-ամյա Մաքսիմ Մինասյանը, և նրանց մայրը՝ 43-ամյա Լուսինե Մինասյանը:

Վթարից հետո Ալինա Մինասյանը ծանր վիճակով տեղափոխվել էր Մցխեթայի բժշկական կենտրոն: Դեպքից հետո Ալինայի հարազատներն ու ընկերները սոցցանցերում, հատկապես` «Ինստագրամ»-ում դրամահավաք էին սկսել՝ նրան Մոսկվա տեղափոխելու և բուժումն այնտեղ կազմակերպելու համար:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս