Բաժիններ՝

Իտալացիները ձմեռային կոշիկները զարդարել են գունավոր ստրազներով

Կոշիկի եւ աքսեսուարների Casadei իտալական արտադրողը ներկայացրել է աշուն-ձմեռ-2017-2018 տարեշրջանի կանանց կոշիկի հավաքածու: Այդ մասին հայտնել է բրենդի մամուլի ծառայության ներկայացուցիչը:

Հավաքածուում տեղ են գտել մորթապատ լոֆերներ՝ կրունկներին՝ գունավոր ստրազներ, արծաթագույն բոտիլիոններ՝ բայքերական ճտքակոշիկների ոճով, ընձառյուծի պրինտներով բոտիլիոններ՝ ոսկեզօծված կաշվից, մետաղապատ նյութից Blade «լոդոչկաներ»՝ ստրեզներով, բարակ բարձրակրունկ Blade ճտքակոշիկներ՝ մորթու վրա տեքստիլային մյուլեր՝ փայլուն դեկորով, ինչպես նաեւ տափակ ներբաններով թավշակաշվե ձմեռային ճտքակոշիկներ՝ առջեւից դեկորատիվ հանգույցով:

Casadei բրենդը 1958 թվականին Կվինտո եւ Ֆլորա Կասադեյների կողմից հիմնվել է իտալական Սան-Մաուրո-Պասկոլի քաղաքում: Ներկայում մակնիշը կոշիկ եւ աքսեսուարներ է արտադրում կանանց ու տղամարդկանց համար: 2017 թվականի ամռանն ընկերությունը ներկայացրել է ժանեկազարդ Blade «լոդոչկաներ» եւ բարակ բարձրակրունկ ճտքակոշիկներ՝ ցանցկեն գուլպայի տեսքով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930