Բաժիններ՝

Ազգային խոհանոց. վիեննական կաթնաշոռային չիզքեյք

Բաղադրիչներ

Հիմնական

1. Յուղոտ կաթնաշոռ – 1 կգ
2. Ձու – 5 հատ
3. Կարագ – 100 գ
4. Օսլա – 1 ճ/գ
5. Ալյուր – 1 ճ/գ
6. Շաքարավազ – 100 գ
7. Կիտրոնի կեղև՝ ըստ ճաշակի

Ջնարակ

1. Շոկոլադ – 80 գ
2. Կարագ – 40 գ
3. Նուշ – 30 գ

Պատրաստման եղանակը

1. Կաթնաշոռն անցկացնել քամիչով:

2. Կարագը հարել շաքարավազի հետ՝ մինչև բաց գույնի միասեռ զանգված ստանալը: Հատ-հատ ավելացնել ձվերը, հարել:

3. Մաս-մաս ավելացնել կաթնաշոռը՝ բահիկով խառնելով զանգվածը: Ավելացնել 1/5 կիտրոնի կեղևը, նախապես մաղած ալյուրը և օսլան: Զգուշությամբ խառնել զանգվածը բահիկով:

4. 22 սմ տրամագծով կաղապարի հատակին պերգամենտ փռել: Կաղապարը յուղապատել: Լցնել կաթնաշոռային զանգվածը, ուղղել բահիկով և 1 ժամ 20-30 րոպե թխել 150-170 աստիճան տաքացրած ջեռոցում: Այդ ընթացքում նուշի վրա եռացրած ջուր լցնել և թողնել 10 րոպե: Կեղևազրկել նուշը և չորացնել տապակով: Նուշի մի մասը մանրացնել դանակով, իսկ մյուս մասը թողնել: Պատրաստի չիզքեյքը թողնել, որ սառչի ջեռոցում՝ մի փոքր բացելով դուռը: Հետո թողնել դրսում՝ մինչև լրիվ սառչելը:

5. Պատրաստել շոկոլադե ջնարակը: Հալեցնել շոկոլադը կարագի հետ: Լցնել չիզքեյքի վրա և զարդարել նուշով:

6. Ամբողջ գիշերվա ընթացքում պատրաստի չիզքեյքը թողնել սառնարանում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս