Բաժիններ՝

Գրավատների տրամադրած վարկերը նվազում են

Հայաստանի Հանրապետությունում գործող գրավատների կողմից տրամադրված վարկերի ծավալը 2017 թվականի հուլիսի վերջի դրությամբ կազմել է 8 մլրդ 16 մլն դրամ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի՝ 2017 թվականի հուլիս ամսվա տեղեկագրից։

2016 թվականի դեկտեմբերի վերջի համեմատ՝ գրավատների վարկային պորտֆելը նվազել է 416 մլն դրամով կամ մոտ 5%-ով։

Ընդ որում, ինչպես տեսնում եք աղյուսակում, էական նվազում գրանցվել է մարտ, ապրիլ և հուլիս ամիսներին։

Մասնավորապես, մարտին՝ փետրվարի համեմատ, և ապրիլին՝ մարտի համեմատ,  վարկերի ծավալը նվազել է 196 մլն-ական դրամով (ընդամենը 2 ամսում՝ 392 մլն դրամով)։ Իսկ միայն հուլիսին՝ հունիսի համեմատ, գրավատնային վարկերի ծավալը կրճատվել է  241 մլն դրամով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս