Մաքոլեյ Քալկինը նկարահանվել է Kenzo-ի կարճամետրաժ ֆիլմում
Ամերիկացի դերասան Մաքոլեյ Քալկինը, որը հայտնի է «Տանը մենակ» կատակերգությունում խաղացած գլխավոր դերով, մասնակցել է Kenzo ֆրանսիական նորաձեւության տան համար կարճամետրաժ ֆիլմի նկարահանումներին: Ժապավենը սեպտեմբերի 14-ին հրապարակվել է ընկերության You-Tube-ալիքում:
Որպես Cabiria, Charity, Chastity գովազդային արշավի ռեժիսոր եւ սցենարիստ հանդես է եկել ամերիկացի դերասանուհի Նատաշա Լիոնը, որը խաղացել է «Ամերիկյան կարկանդակ» ֆիլմում եւ «Նարնջագույնը՝ սեզոնի հիթ» սերիալում: Նաեւ կինոժապավենում նկարահանվել են կակատերգակ այլ դերասաններ, ինչպես, օրինակ, Ջեյմս Ռենսոնը (Իմ ընկերը խենթ է») եւ Մայա Ռուդոլֆը («Համադասարանցիները»):