Բաժիններ՝

«Լիվերպուլի» երկրպագուները գումար են հավաքում «Klopp out» պաստառով ինքնաթիռն օդ բարձրացնելու համար

Էնտուզիաստներից մեկը սկսել է KloppOUT հեշթեգը Թվիթերում: Հիասթափված գերմանացու աշխատանքից՝ «Լիվերպուլի» երկրպագուն գումար է հավաքում պաստառով և համապատասխան արտահայտությամբ ինքնաթիռն օդ բարձրացնելու համար:

«Յուրգեն Կլոպը ֆուտբոլային հանճար է: Նա չգիտի՝ ինչպես պաշտպանվել: Հաղթանակների տոկոսն ավելի ցածր է, քան Դևիդ Մոյեսինը: Ոչ մի տիտղոս: Շնորհակալություն հիշողությունների համար, բայց հեռանալու ժամանակ է»,- գրել է երկրպագուն, ով պատրաստում է ակցիան:

Ակցիայի մանրամասները և անհրաժեշտ գումարի չափը երկրպագուները կքննարկեն ԱՊԼ-ի 5-րդ տուրի «Բարնլիի» հետ խաղի ժամանակ:

«Լիվերպուլը» գրավում է 8-րդ տեղն ԱՊԼ-ում: Չեմպիոնների լիգայում անգլիական ակումբը մեկնարկային խաղում ոչ-ոքի խաղաց «Սևիլիայի» հետ: Կլոպը ղեկավարում է «Լիվերպուլը» 2015 թվականից: Այս ընթացքում «կարմիրները» ոչ մի տիտղոս չեն տարել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930