![](/banners/BeFunky-design.jpg)
«Ռեալն» ամռանը կստորագրի բրազիլացի հրաշամանուկին
![](https://168.am/wp-content/uploads/2017/09/DJrWsplX0AAJU-8.jpg)
«Ռեալի» ղեկավարությունը պայմանավորվել է «Գրեմիո Նովորիզոնտինոյի» հետ կիսապաշտպան Ռոդրիգո Անտոնիո Ռոդրիգեսի տրանսֆերի վերաբերյալ:
«Ռեալը» կստորագրի պայմանագիր «Գրեմիո Նովորիզոնտինոյի» 17-ամյա կիսապաշտպան Ռոդրիգո Անտոնիո Ռոդրիգեսի հետ, հենց որ հաջորդ ամառ լրանա տղայի 18 տարին:
Ինչպես հաղորդում է Marca-ն, արդեն մոտ ժամանակները Ռոդրիգոն, ով հանդես է գալիս թիմում, որը խաղում է Սան-Պաուլու նահանգի առաջնության 2-րդ դիվիզիոնում, կժամանի Մադրիդ, որպեսզի բժշկական զննություն անցնի և համաձայնեցնի անձնական պայմանագրի պայմանները:
Բրազիլացի հրաշամանուկը հայտնվել է «Ռեալի» սելեկցիոներների տեսադաշտում՝ Մադրիդում կայացած U-17 ակումբային աշխարհի առաջնության ժամանակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը