Բաժիններ՝

«Ատլետիկոն» առաջարկել է 60 մլն եվրո Դիեգո Կոստայի համար

«Ատլետիկոն» պաշտոնական առաջարկ է արել «Չելսիին» հարձակվող Դիեգո Կոստայի վերաբերյալ:

«Ատլետիկոն» «Չելսիի» հետ պայմանավորվելու ևս մեկ փորձ է կատարել «թոշակառուների» հարձակվող Դիեգո Կոստայի տրանսֆերի վերաբերյալ: Այս անգամ հնդկացիները 60 մլն եվրո են առաջարկել խռովարար ֆուտբոլիստի համար:

Ինչպես հաղորդում է Marca-ն, նախնական համաձայնագրի ստորագրման հնարավորությունը բավականին մեծ է, սակայն պաշտոնապես այն կարող է ձևակերպվել միայն հունվարին, երբ կբացվի տրանսֆերային պատուհանը, և կլրանա մադրիդյան ակումբի վրա դրված նոր ֆուտբոլիստներ ձևակերպելու արգելքը:

Դիեգո Կոստան «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ վիճաբանության պատճառով կտրականապես հրաժարվեց վերադառնալ Լոնդոն և ամբողջ ամառ անցկացրեց Բրազիլիայում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930