Բաժիններ՝

Օզիլը կարող է «Արսենալից» տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»

«Արսենալի» կիսապաշտպանը մտադիր է հեռանալ լոնդոնյան ակումբից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ընթացիկ մրցաշրջանն Օզիլի համար կդառնա վերջինն «Արսենալի» կազմում: Գերմանացի կիսապաշտպանը մտադիր է Լոնդոնը փոխարինել Մանչեսթերով:

Ինչպես հաղորդում է Bild-ը, Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ» և խաղալ Ժոզե Մոուրինիոյի ղեկավարությամբ:

Հիշեցնենք, որ պորտուգալացին մարզել է «Ռեալը», որտեղ խաղացել է Մեզութ Օզիլը: Գերմանացու գործող պայմանագիրն «Արսենալի» հետ ավարտվում է 2018թ. ամռանը:

ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանում Օզիլն անցկացրել է 33 հանդիպում, խփել է 8 գոլ և կատարել է 8 փոխանցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս