Բաժիններ՝

«Յուրաքանչյուր ֆուտբոլիստ երազում է ստանալ «Ոսկե գնդակը», բայց ես այդ մասին չեմ մտածում». Նեյմար

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը հայտնել է, որ չի մտածում «Ոսկե գնդակ» հեղինակավոր մրցանակը ստանալու մասին, քանի որ կենտրոնացած է ակումբում լավ խաղի վրա: Բրազիլացին գնահատել է նաև Չեմպիոնների լիգան հաղթելու փարիզեցիների շանսերը:

«Իհարկե, յուրաքանչյուր ֆուտբոլիստ երազում է ստանալ «Ոսկե գնդակը», բայց ես այդ մասին չեմ մտածում: Ես պետք է մտածեմ միայն այն մասին, թե ինչպես մաքսիմալ օգուտ բերեմ ակումբին և թիմին:

Մենք գերազանց թիմ ունենք և, եթե մենք շարունակենք շարժվել ճիշտ ուղով, ապա ՊՍԺ-ն լավ շանսեր կունենա, որպեսզի կարողանա հաղթել Չեմպիոնների լիգան»,- Նեյմարի խոսքերն է մեջբերում A Bola-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930