![](/banners/BeFunky-design.jpg)
«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթանակով մեկնարկեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլում
![](https://168.am/wp-content/uploads/2017/09/DJjTrq3W0AUUg2V_640x420.jpg)
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Մանչեսթեր Յունայթեդը» խոշոր հաշվով հաղթանակ տոնեց՝ գերազանցելով շվեյցարիայի չեմպիոն «Բազելին» (3:0):
«Մանչեսթեր Յունայթեդը» ամբողջ առաջին կեսում ակնհայտ առավելություն ուներ՝ տիրում էր խաղային իրավիճակին: Հայաստանի ազգային թիﬕ ավագ Հենրիխ Մխիթարյանի ﬕ քանի անգամ մոտ էր խաղի հաշիվը բացելու, սակայն ապարդյուն: Հանդիպման 35-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Մարուան Ֆելաինին գլխի շեշտակի հարվածով առաջ մղեց «կարﬕր սատանաներին»: Երկրորդ կեսում «կարﬕրները» կրկնապատկեցին առավելությունը: Դարպասը գրավեց Լուկակուն: Իսկ ահա խաղակեսի վերջնամասում՝ 84-րդ րոպեին Ռեշֆորդը խփեց «Մանչեսթեր Յունայթեդի» երրորդ գոլը՝ խոշոր հաշվով հաղթանակ պարգևելով «կարﬕր սատանաներին»:
Չեմպիոնների լիգայի A խմբի մյուս խաղում «Բենֆիկան» սեփական հարկի տակ հյուրընկալել էր Մոսկվայի ԲԿՄԱ-ին: Այս խաղում բանակայիններին հաջողվեց առավելության հասնել 1:2 հաշվով: