«Ելքն» առաջարկում է ԵԱՏՄ-ի արդյունավետությունը քննող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծել

««Ելք» դաշինքը երեկ պաշտոնապես շրջանառության մեջ է դրել ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու վերաբերյալ Ազգային ժողովի հայտարարության ԱԺ որոշման նախագիծը»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստին հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով՝ սրանով իրենք սկսում են բազմաքայլ մի գործընթաց. «Որով Հայաստանի  քաղաքացիներին, քաղաքական ուժերին, մեր բոլոր գործընեկերներին քայլ առ քայլ ներկայացվելու է Հայաստանի ետընթացը՝ սկսած 2013 թվականից: Մենք արձանագրել ենք, որ Հայաստանը ետընթաց է արձանագրել բոլոր ուղղություններով: Համոզված ենք, որ ժամանակն է Հայաստանը դուրս բերել զարգացման ուղի»:

Է. Մարուքյանը հայտարարեց, որ «Ելք» դաշինքն այս օրերին շրջանառության մեջ կդնի Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ ԱԺ որոշման նախագիծ, որով առաջարկում են ստեղծել ժամանակավոր հանձնաժողովը, որն ԱԺ-ին կտա եզրակացություն ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության դրական և բացասական կողմերի վերաբերյալ. «Սիրելի քաղաքական մեծամասնություն, եթե դուք որևէ խնդիր չունեք ապացուցելու, որ ՀՀ-ին շատ դրական մեծ օգուտներ է տալիս ԵԱՏՄ-ն, ապա եկեք միասին ստեղծենք հանձնաժողովը, որը կքննի դա ու կտա եզրակացություն»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս