Բաժիններ՝

«Եթե Կատալոնիան առանձնանա, «Բարսելոնան» կդադարի լինել թոփ-ակումբ». Լա Լիգայի նախագահ

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը «կապտանռնագույնների» համար տեսնում է լուրջ հետևանքներ, եթե Կատալոնիան անկախանա:

Կատալոնիայի Իսպանիայից առանձնանալու մասին խոսակցությունները գոյություն ունեն շատ վաղուց, ընդ որում, «Բարսելոնայի» շատ ֆուտբոլիստներ, ներառյալ՝ Ժերար Պիկեին, աջակցում են այդ գաղափարին:

Այնուամենայնիվ, ըստ Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասի կարծիքի՝ Կատալոնիայի անկախությունը բացասաբար կազդի «կապտանռնագույնների» վրա:

«Եթե Կատալոնիան դառնա անկախ, «Բարսելոնան» կդադարի լինել եվրոպական թոփ-ակումբ: Դրա համար «կապտանռնագույնների» ճակատագիրն անհանգստություն է առաջացնում ինձ մոտ այն դեպքում, եթե կատալոնացիներն իսկապես ուզում են առանձնանալ:

Ես զարմացած եմ այն խոսքերից, որ «Բարսելոնան» ինքը կընտրի՝ որ առաջնությունում խաղալ: Իրականում ամեն ինչ այլ կերպ է: Նման պայմանագիրը կարող է կնքվել միայն իսպանական օրենսդրության միջոցով: Կատալոնական ակումբներին կորցնելու դեպքում Լա Լիգան պետք է անցնի դրա միջով, ինչքան էլ որ դժվար լինի: Իսկ ակումբներին սպասվում են լուրջ պրոբլեմներ»,- ասել է Տեբասը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս