Բաժիններ՝

Bloomberg-ը հայտնել է, թե ինչպես են կոչվելու նոր iPhone-ները

Apple ընկերությունը աշնանային շնորհանդեսի ժամանակ կներկայացնի միանգամից 3 հեռախոս՝ iPhone 8, iPhone 8 Plus և պրեմիում տարբերակ՝ iPhone X: Այս մասին գրում է Bloomberg-ը՝ նշելով, որ այս անունները հայտնաբերվել են Apple-ի ծրագրային ապահովման մեջ։

iPhone 8-ն ու iPhone 8 Plus-ը նախորդ՝ յոթերորդ սերիայի հետնորդներն են, իսկ iPhone X-ը կունենա նոր եզակի հնարավորություններ, օրինակ, դեմքի նույնականացման ֆունկցիա՝ սարքը արգելափակման ռեժիմից հանելու համար:

Ըստ Bloomberg-ի, X տառը խորհրդանշում է առաջին iPhone-ի թողարկման 10-ամյակը։ Ավելի վաղ ենթադրվում էր, որ նոր հեռախոսը կկոչվի iPhone Edition:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս