Բաժիններ՝

Լոլիկի հյութ՝ ձմեռվա համար. բաղադրատոմս կարմիր բուլղարական պղպեղով

Բաղադրիչներ

1. Լոլիկ – 4 կգ
2. Բուլղարական պղպեղ – 600 գ
3. Դափնու տերև – 1 հատ
4. Հոտավետ պղպեղ – 3 հատ
5. Շաքարավազ – 3 ճ/գ
6. Աղ – 2 ճ/գ

Պատրաստման եղանակը

1. Բանջարեղենը լվանալ, մաքրել և կտրատել խոշոր կտորների:

2. Հյութաքամիչի օգնությամբ քամել բանջարեղենի հյութը, լցնել մեծ թասի մեջ և դնել կրակին:

3. Եփման ընթացքում համեմունքները թանզիֆե պարկով իջեցնել հյութի մեջ:

4. Լոլիկի հյութը հասցնել եռման, ավելացնել շաքարավազը և աղը, խառնել, իջեցնել կրակը և եփել 10-15 րոպե: Վերջում հեռացնել համեմունքները:

5. Եռացող հյութը լցնել ստերիլ բանկաների մեջ և փակել:

6. Բանկաները շրջել գլխիվայր, փաթաթել հաստ կտորով և թողնել՝ մինչև լրիվ սառչելը:

7. Պահպանել սառը, մութ վայրում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս