Բաժիններ՝

Ապօրինի հատված փայտանյութով մեքենան հարվածել է ազգային պարկի տեղամասի ղեկավարի մեքենային և դիմել փախուստի

«Դիլիջան» ազգային պարկի «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի տարածքի 10-րդ պահաբաժնում սեպտեմբերի 6-ի գիշերը, ժամը 23.00-ի սահմաններում անհայտ քաղաքացին առանց պետհամարանիշների բեռնատար «ԳԱԶ 66» ﬔքենայով հարվածել է վերջինիս ճանապարհը փակած «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի ղեկավարի ծառայողական ավտոﬔքենային, որը վարել է ազգային պարկի աշխատակից, Ծովագյուղ համայնքի բնակիչ Վահե Գուլանյանը։ «ԳԱԶ 66»-ը դուրս է բերել ճանապարհից ղեկավարի ծառայողական ավտոﬔքենա, ﬖասել այն և դիﬔլ փախուստի:

Ինչպես տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ﬕջադեպից հետո «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի տարածքի 10-րդ պահաբաժնում տեղազննմամբ պարզվել է, որ ապօրինի հատվել է 8 սոճի և 2 թխկի տեսակի ծառ: Կատարված ապօրինի գործողությունների արդյունքում «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գույքին և շրջակա ﬕջավայրին հասցվել է զգալի ﬖաս:

Ազգային պարկի տնօրինությունը սեպտեմբերի 7-ին թվականին դիﬔլ է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժին` գործին համապատասխան ընթացք տալու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս