![](/banners/BeFunky-design.jpg)
Ատլանտյան օվկիանոսում ձևավորված «Խոսե» փոթորիկը ևս մոտենում է Կարիբյան ծովի ավազանին
![](https://168.am/wp-content/uploads/2017/09/Capture_640x420-6.jpg)
ԱՄՆ-ի փոթորիկների վերաբերյալ նախազգուշացման ազգային կենտրոնը Ատլանտյան օվկիանոսում ձևավորված «Խոսե» փոթորիկը չորրորդ մակարդակի է գնահատել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Փոթորիկը ներկայումս գտնվում է Հյուսիսային Լեյվարդ կղզիներից 700 կմ դեպի հարավ-արեւելք: Փոթորկի արագությունը գերազանցել է 240 կմ/ժ-ը: «Խոսե»-ն ընթանում է դեպի արևելք՝ Կարիբյան ծովի ավազան, որտեղ արդեն մոլեգնում է «Իրմա» փոթորիկը: