![](/banners/BeFunky-design.jpg)
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդները կոչ են արել ազատ արձակել որպես ռազմագերի պահվող անձանց
![](https://168.am/wp-content/uploads/2017/09/Capture_640x420-5.jpg)
Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի հոգևոր առաջնորդները կոչ են արել ազատ արձակել որպես ռազմագերիներ պահվող քաղաքացիական անձանց, ինչպես նաև դիﬔլ են կողﬔրին՝ կանխելու եկեղեցիների և մզկիթների հանդեպ վանդալիզﬕ դրսևորուﬓերը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Աﬔնայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Ադրբեջանի հոգևոր առաջնորդ, Կովկասի մահﬔդականների վարչության ղեկավար, շեյխուլիսլամ Ալահշուքյուր Փաշազադեի հետ բանակցություններից հետո ասել է Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը:
«Որոշ գործողությունների հետևանքով տուժում են մարդիկ, այդ թվում նաև՝ անﬔղ քաղաքացիներ, ովքեր գտնվում են երկու կողﬔրում գերության ﬔջ, ինչպես նաև այն մարդիկ, ովքեր ընդհանրապես չեն մասնակցել ռազմական գործողություններին և ներկայումս պահվում են որպես ռազմագերի: Մենք կոչ ենք անում ազատ արձակել քաղաքացիական անձանց: Պետք չէ տարածել ռազմական գործողությունների և ռազմագերիների պահման կանոններն այն մարդկանց վրա, ովքեր այդպիսիք չեն հանդիսանում», – ասել է Պատրիարք Կիրիլը:
«Հակամարտության գոտում կան տաճարներ ու մզկիթներ: Կարևոր է, որ դրանք պահվեն պատշաճ կերպով, որպեսզի բացառվեն վանդալիզﬕ դրսևորուﬓերը և որպեսզի ոչ ոք չկարողանա շահարկել կրոնական զգացմունքները՝ բորբոքելով հակամարտությունը, որը պետք է մարվի»,- ասել է պատրիարք Կիրիլը: