«Աստված անի՝ Կարեն Կարապետյանը մնա». Գուրգեն Եղիազարյան

Հասարակական-քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը կարծում է, որ «Ելք» դաշինքի առաջ քաշած փողոցների անվանափոխության հարցերը բլեֆի դաշտից են։

«Սովորական բլեֆ է՝ ուշադրություն շեղելու, մարդկանց թյուրիմացության խորխորատներ գցելու համար։ Այդ մյասնիկյանները, միկոյանները, մնացածը մեզ ժառանգություն թողեցին աշխարհի գեղեցկագույն քաղաքներից մեկը: Օրինակ՝ Մյասնիկյանի արժանիքների մասին կարելի է ժամերով խոսել։ Ո՞վ էր Նապոլեոն Բոնապարտը Ֆրանսիայի համար. Ֆրանսիայի մշակույթն ավերող մեկը, բայց նրան չեն մոռանում: Ի վերջո, մենք պետք է պատմական հիշողություն ունենա՞նք, թե՞ չունենանք։ Այնպես խրոխտ այս հարցը բարձրացնում են, ոնց որ սա վերջին կետն էր. դա էլ որ արեցին՝ հայ ազգը էլ ոչ կփախչի Հայաստանից, աղքատությունը կնվազի, ամեն ինչ կուղղվի, ՀՀԿ-ն կդառնա մարդասեր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Եղիազարյանը։

Նա նշեց, որ այս նախաձեռնությունն իրեն հիշեցնում է «Սասնա ծռերի» չորրորդ հայտարարությունը.

«Երբ ՊՊԾ գունդը գրավեցին, վերջում չգիտեմ ինչ խոսեցին, դուրս եկան ու հայտարարեցին, թե իրենք ռուսական գաղութատիրության դեմ են զենք բարձրացրել։ Հիմա էլ անցել են կոմունիստական անցյալին»։

Նրա խոսքով՝ «Սասնա ծռերն» իրականում զենք էին բարձրացրել Սերժ Սարգսյանի դեմ.

«Ով կարողանում՝ զենք է վերցնում ու դուրս է գալիս Սերժ Սարգսյանի դեմ։ Անվտանգության մաման լացացրել եք, ու հրաժարական չեք տալիս, քիչ է, հիմա էլ ուրիշ բաներ եք ասում ձեր մարդկանց միջոցով, թե պառլամենտը ձերն է։ Այո, համաձայն եմ, պառլամենտը ձերն է, այնտեղ մի քանի հոգու հանենք, պառլամենտը ձերն է։ Այն, ինչ դուք եք արել հայ ազգի գլխին, ոչ ոք չի արել։ Բերեմ ցանկացածին՝ ձեզ կփոխարինի և չի հասցնի այն վատություններն անել հայ ժողովրդին, որ դուք արեցիք»։

Եղիազարյանը կարծում է, որ 2018թ. վարչապետ պետք է լինի Կարեն Կարապետյանը. «Մարդիկ չեն դիմանում արդեն, զզվել են, մարդուն բերել եք, թողեք՝ աշխատի։ Աստված անի՝ Կարեն Կարապետյանը մնա, որովհետև լավ սկսել է, լավ աշխատում է»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս