Զարուհի Փոստանջյանը մեղադրում է Սերժ Սարգսյանին
«Մենք չունենք ազգային իշխանություններ։ Գործող իշխանությունը բացարձակ կապ չունի հայ ազգի և նրա շահերի հետ։ Հետևաբար՝ մենք նրանցից ոչինչ չենք ակնկալում։ Մենք պետք է տապալենք գործող իշխանությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին հայտարարեց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը։
Թե ինչպես են պատրաստվում տապալել գործող իշխանությունը, նա ասաց, որ այդ մասին շուտով կտեղեկացնեն. «Այդ ինչպեսը պետք է տեղի ունենա հանրային լսարանի առջև, ուղիղ եթերներով, և մեր հիմնական խնդիրն է՝ ձևավորել այնպիսի քաղաքական ընտրանի, որը պետք է կազմակերպի ժամանակավոր կառավարության գործունեությունը։ Ժամանակավոր կառավարությունը պետք է ընդունի մի շարք սահմանադիր օրենքներ, որից հետո նոր պետք է ձևավորենք օրինական իշխանություն»։
Նրա խոսքով՝ 2018թ. Սերժ Սարգսյանը չպետք է վարչապետ դառնա. «Սերժ Սարգսյանի տեղը քրեակատարողական հիմնարկն է, և դրան պետք է ուղղված լինեն մեր գործողությունները։ Պատրաստ է հաղորդումը հանցագործության մասին, որով մենք մեղադրում ենք Սերժ Սարգսյանին դավաճանության մեջ, որովհետև քառօրյա պատերազմի հիմնական և առաջին պատասխանատուն հենց ինքն է»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում