Բաժիններ՝

«Բրազիլացի ներդրողներն ավելի են հետաքրքրվում հայկական շուկայով». դեսպան

ՀՀ-ում Բրազիլիայի դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն Հայաստանի կողմից ցանկանում է տեսնել էլ ավելի մեծ ջանքեր հայ-բրազիլական տնտեսական հարաբերությունների զարգացման հարցում: Նրա խոսքով՝ հայ ներկայացուցիչները պետք է մասնակցեն Բրազիլիայում պարբերաբար կազմակերպվող առեւտրային տոնավաճառներին՝ ավելի ընդգրկուն կերպով Հայաստանը բրազիլացիներին ներկայացնելու համար:

«Իհարկե, երբ բրազիլացի ներդրողներին տեղյակ է պահվում, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, որը ներկայացնում է 200 մլն սպառողների, տեղյակ են, որ այն շուտով պատրաստվում է համաձայնագիր ստորագրել Եվրամիության հետ, ունի առեւտրային սերտ համագործակցություն ԵՄ հետ, նրանք ավելի են հետաքրքրվում: Դեսպանությունը մշտապես նրանց տեղյակ է պահում այս հնարավորությունների մասին եւ շարունակում է դա անել, սակայն միայն դեսպանությունը չէ, որ պետք է դա անի»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Նրա խոսքով՝ հայկական ընկերությունները պետք է ավելի շահագրգռված ու ներգրավված լինեն այդ հարաբերությունների զարգացման հարցում, քանի որ Բրազիլիան ներկայացնում է բավականին մեծ շուկա:

«Սան Պաուլոյում ապրում է շուրջ 40 հազար տեղի հայ, ովքեր նաեւ երկրի տնտեսական կյանքում են ներգրավված: Նրանց մշտապես ասում, խնդրում եմ հնարավորինս շատ հայերի փոխանակում կազմակերպել, որպեսզի հայկական շուկայի տրամադրած հնարավորությունները ավելի լավ ներկայացվեն»,-ասաց Բրազիլիայի դեսպանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս