Netflix-ը կցուցադրի «Թռչելով կկվի բնի վրայով» ֆիլմի փրիքվելը Ռետչեդ բուժքրոջ մասին
Ամերիկյան Netflix տեսածառայությունը կցուցադրի «Ռետչդետ» սերիալը՝ «Թռչելով կկվի բնի վրայով» ֆիլմի եւ վեպի փրիքվելը, որը պատմում է բուժքույր Միլդրեդ Ռետչեդի մասին: Այդ մասին հայտն է Variety հրատարակությունը:
«Թռչելով կկվի բնի վրայով» վեպը գրող Քեն Քիզին ստեղծել է 1962 թվականին: Գրքի՝ կինոռեժիսոր Միլոշ Ֆորմանի էկրանավորման պրեմիերան՝ գլխավոր դերում Ջեք Նիքոլսոնի մասնակցությամբ, կայացել է 1975 թվականին: Ֆիլմը նվաճել է հինգ «Օսկար» մրցանակ եւ նույնքան «Ոսկե գլոբուս»: «Օսկարներից» մեկը բաժին է հասել Լուիզա Ֆլետչերին, որը խաղացել է գլխավոր բացասական հերոսի՝ բուժքույր Ռետչեդի դերը:
Հրատարակության տվյալներով՝ սերիալը կունենա 18 էպիզոդ: Այն բաժանված կլինի երկու եթերաշրջանի: Որպես գործադիր պրոդյուսեր հանդես կգա ամերիկացի սցենարիստ, պրոդյուսեր եւ ռեժիսոր Ռայան Մերֆին: Բուժքույր Միլդրեդ Ռետչեդի գլխավոր դերը կկատարի ամերիկացի դերասանուհի Սառա Փոլսոնը: Ամերիկացի դերասան եւ պրոդյուսեր Մայքլ Դուգլասը, որը 1975 թվականին եղել էվեպի դասական էկրանավորման պրոդյուսերը, կդառնա նաեւ սերիալի պրոդյուսերը:
Ինչպես հայտնել է Deadline.com առցանց հրատարակությունը, սերիալի նկարահանումները կսկսվեն 2018 թվականի կեսերին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: