Բաժիններ՝

ԱՄՆ-ի կինոարվեստների ակադեմիան հայտարարել է պատվավոր «Օսկար»-ի դափնեկիրներին

ԱՄՆ-ի կինոարվեստների ակադեմիան որոշում է ընդունել է պատվավոր «Օսկար» հանձնել կինոռեժիսոր Չառլզ Բյոռնեթին, կինոօպերատոր Օուեն Ռոյզմանին, կանադացի դերասան Դոնալդ Սազերլենդին եւ ֆրանսիացի ռեժիսոր Անիես Վարդային: Ինչպես սեպտեմբերի 6-ին իր կայքում հայտնել է ակադեմիան, պարգեւատրման արարողությունը նոյեմբերի 11-ին տեղի կունենա Լոս Անջելեսի Hollywood & Highland կինոհամերգային համալիրում։

Այս տարի պատվավոր «Օսկար»-ներ շնորհելու որոշումը վկայում է, թե որքան ընդարձակ են միջազգային անկախ կինոարվեստի շրջանակները,-նշել է ակադեմիայի նախագահ Ջոն Բեյլին, որի խոսքը մեջբերված է մրցանակի կայքում զետեղված մամուլի տեղեկագրում:-Այդ պարգեւները կտրվեն չորս հայտնի կինոգործիչների ստեղծագործությանը, որոնց աշխատանքներն արտացոլում են աշխարհընկալման բազմակողմանիությունը»:

Դոնալդ Սազերլենդը կինոյում նկարահանվում է գրեթե վաթսուն տարի, սակայն ոչ մի անգամ չի անվանակարգվել «Օսկար»-ի: Նա լայն հանդիսատեսին հայտնի է «Ջոնին հրացան վերցրեց», «Հպարտություն եւ կանխակալություն», «Հակառակ ձգողություն», «Քաղցած խաղեր» եւ այլ ֆիլմերում խաղացած դերերով:

Չառլզ Բյոռնեթը լեգենդար դեմք է անկախ կինոյի համար: Իր աշխատանքներում նա պատմել է ԱՄՆ-ի սեւամորթ բնակչության կյանքի մասին: Նրա «Հանքափոր ոչխարը» ֆիլմը 1981 թվականին ստացել է Բեռլինի կինոփառատոնի գլխավոր մրցանակը: Օուեն Ռոյզմանը տեսախցիկի հետեւում աշխատել է «Օսկար»-ի անվանակարգված հինգ ֆիլմերում՝ «Թութսի», «Հեռուստացանց», «Դեւին հալածողը», «Ֆրանսիացի կապավորը» եւ «Ուայաթ Էրփը»:

Անիես Վարդան հայտնի է դարձել որպես ֆրանսիական նոր ալիքի մայր: Նա 89 տարեկան է եւ մինչ այժմ ֆիլմեր է նկարահանում: Վերջին՝ «Գյուղի դեմքերը» ժապավենը, թողարկվել է այս տարի: Ռեժիսորի առաջին՝ 1956 թվականին նկարահանած «Պուենտ-Կուրտ» ֆիլմը ստեղծագործելու է ոգեշնչել երիտասարդ կինեմատոգրաֆիստների մի ամբողջ խմբի, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս