Բաժիններ՝

«Չեմ հավատում, որ Կոուտինիոն հրաժարվում է խաղալ «Լիվերպուլի» կազմում». Ռոնալդինիո

Լեգենդար բրազիլացի Ռոնալդինիոն իր կարծիքն է հայտնել կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոյի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Ամռանը Կոուտինիոն «Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային նպատակներից մեկն էր, սակայն «Լիվերպուլը» հրաժարվեց վաճառել ֆուտբոլիստին կատալոնական ակումբին: Դրանից հետո անգլիական մամուլում սկսեցին շշուկներ շրջանառվել, որ Ֆիլիպեն հրաժարվում է խաղալ «կարմիրների» կազմում, քանի որ վիրավորված է ակումբի որոշումից:

Ըստ Ռոնալդինիոյի կարծիքի՝ Ֆիլիպեն երբեք այդ մակարդակի չի իջնի:

«Կոուտինիոն ուզում էր տեղափոխվել «Բարսելոնա» այս ամռանը, քանի որ այդ թիմում խաղալը յուրաքանչյուր ֆուտբոլիստի երազանքն է: Կարծում եմ, այնուամենայնիվ, նա դեռ այդ շանսը կունենա:

Կարդացեք նաև

Ֆիլիպեն կշարունակի ամբողջ ուժերով պայքարել «Լիվերպուլի» համար. նա այդպիսի ֆուտբոլիստ է: Ավելին, ո՞վ կհրաժարվի խաղալ, երբ առջևում Աշխարհի առաջնությունն է:

«Լիվերպուլի» երկրպագուները կարող են հանգիստ լինել: Ես չեմ հավատում ոչ մի պատմությանը այն մասին, որ Կոուտինիոն հրաժարվել է խաղալ «կարմիրների» կազմում: Ես նրան գերազանց գիտեմ, դա նրա մեթոդը չէր»,- ասել է Ռոնալդինիոն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Բարսելոնան» կարող է փորձել ձեռք բերել Ֆիլիպե Կոուտինիոյին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս