Բաժիններ՝

Էմիլյա Քլարքը դարձել է Dolce & Gabbana-ի նոր բույրի դեմքը

Dolce & Gabbana իտալական նորաձեւության տունը թողարկել է իր նշանավոր The One բույրի նոր տարբերակը՝ նույն անվանումով արդաջուր: Այդ մասին հաղորդվում է բրենդի մամուլի տեղակագրում:

Բույրն ստեղծվել է Միշել Ժիրարի կողմից: Բույրի հիմքը իլանգ-իլանգն է՝ նարնջի, վանիլի, մուշկի ծաղիկների նրբահոտերով: Բույրն արդեն ստացվել է վաճառքում: The One-ի դեմքը դարձել է դերասանուհի Էմիլյա Քլարքը՝ «Գահերի խաղը» սերիալում Դեւերի մոր՝ Դեյեներիս Թարգարիենի դերակատարը:

The One-ի գովազդային արշավը նկարահանել են Նեապոլի փողոցներում՝ իրենց առօրյա կյանքով ապրող մարդկանց հետ: Ըստ սյուժեի՝ Էմիլյա Քլարքը հայտնվում է Նեապոլի շուկայում, շփվում տեղացիների հետ եւ դափ զարկում: Նկարահանումները ղեկավարել է իտալացի ռեժիսոր Մատեո Գարոնեն, որը հայտնի է ձեռքի խցիկով արված իր աշխատանքներով՝ վավերագրական ֆիլմերի ոճով:

Dolce & Gabbana իտալական նորաձեւության տունը հիմնվել է 1985 թվականին: Մակնիշի առաջին բուտիկը բացվել է 1986 թվականին Միլանում: Մակնիշը մասնագիտանում է հագուստի, աքսեսուարների, պարֆյումերիայի եւ կոսմետիկայի թողարկման բնագավառում: Բրենդի նշանավոր երկրպագուների թվում են՝ Մադոննան, Սթինգը, Քայլի Մինոուգը, Մոնիկա Բելուչին, Նաոմի Քեմփբելը եւ ուրիշներ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս