
Շվեյցարիայի Barry Callebaut ընկերությունը նոր տիպի շոկոլադ է ներկայացրել

Շվեյցարիայի շոկոլադ արտադրող Barry Callebaut ընկերությունը մշակել է վարդագույն շոկոլադ, որը դարձել է չորրորդ հայտնի տիպի շոկոլադը դառը, կաթնային եւ սպիտակ տեսակի շոկոլադների շարքում: Այդ մասին գրել է CNBC-ն:
Սուտակակարմիր շոկոլադը սեպտեմբերի 5-ին ներկայացվել է Շանհայում: «Նոր շոկոլադն ունի հագեցած համ եւ բնորոշ վարդագույն երանգ»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ: Այդ շոկոլադն ստացվում է Ruby տեսակի կակաոյի հունդերից եւ բնորոշվում է համի հատուկ մրգային նրբերանգներով, ըստ որում դրա մեջ ոչ մի կարգի ներկանյութեր եւ համային հավելանյութեն չեն ավելացվում:
Այս շոկոլադի ստացման տեխնոլոգիան մշակվել է ընկերության՝ Փարիզի եւ Բրյուսելի գիտահետազոտական կենտրոններում՝ Բրեմենի Յակոբսի համալսարանի մասնագետների մասնակցությամբ: Ընկերությունում մեկ տարի չէ, որ աշխատել են նոր շոկոլադի վրա: Դրա արտադրության համար գիտնականները որոշակի տարրեր են առանձնացրել սուտակային կակաո-հունդից:
Barry Callebaut-ն իր պատմությունն սկսում է 1842 թվականից, իսկ ներկայիս տեսքով ընկերությունը գոյություն ունի 1996 թվականից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: