![](/banners/BeFunky-design.jpg)
Մեծ Բրիտանիայի փոստը կթողարկի «Աստղային պատերազմների» մասին նամականիշեր՝ թաքնված նկարներով
![](https://168.am/wp-content/uploads/2017/09/904203.jpg)
Մեծ Բրիտանիայի Թագավորական փոստը կթողարկի նամականիշեր՝ նվիրված «Աստղային պատերազմներ» կինոասքի ութերորդ էպիզոդին: Այս մասին հաղորդվում է այդ կազմակերպության մամուլի տեղեկագրում:
Դրանց վրա պատկերված կլինեն Չուբական, Մալ Քանատան, գերագույն առաջնորդ Սնոուկը եւ BB-8, R2-D2, C-3PO դրոիդները, որոնք արդեն ծանոթ են «Աստղային պատերազմների» հանդիսականներին, ինչպես նիաեւ K-2SO ռոբոտը «Վտարակ-մեկ: Աստային պատերազմներ. Պատմություններ» ֆիլմից եւ պորգ էակը Էչ-Թո մոլորակից, որը կհայտնվի «Աստղային պատերազմներ. վերջին ջեդայները» կինոնկարում: Դրոիդներով նամականիշերի վրա որոշ մանրամասներ կարելի է տեսնել սոսկ ուլտրամանուշակագույն լուսավորության ներքո:
Մամուլի տեղեկագրում նշված է, որ նամականիշերը թողարկված են ի պատիվ բազմաթիվ բրիտանացի դերասանների եւ նկարահանող խմբի մասնակիցների, որոնք աշխատում են «Աստղային պատերազմների» վրա: