Բաժիններ՝

Հայտնվել է «Միստր ռոբոտ»-ից դերասանի առաջին լուսանկարը Ֆրեդի Մերկյուրիի դերում

Ցանցում հայտնվել է ամերիկացի դերասան Ռամի Մալեքի առաջին լուսանկարը Queen խմբի վոկալիստ Ֆրեդի Մերկյուրիի դերում: Լուսանկարը սեպտեմբերի 6-ին Twitter-ում հրապարակել է Entertainment Weekly հրատարակությունը։ Ֆիլմը, որում խաղալու է «Միստր ռոբոտ» սերիալի աստղը, կոչվելու է «Բոհեմական ռապսոդիա»՝ ի պատիվ Queen-ի հիթի:

Որպես ֆիլմի ռեժիսոր հանդես կգա Բրայան Սինգերը, որը նկարահանել է «Իքս մարդիկ. Ապոկալիպսիս» եւ «Կասկածելի դեմքեր» կինոնկարները:

Ժապավենի արտադրության նախապատրաստական փուլերն սկսվել են 2010 թվականին: Սկզբնապես պլանավորվում էր, որ Մերկյուրիի դերակատարը կլինի բրիտանացի դերասան Սաշա Բարոն Քոենը («Բորատ», «Դիկտատոր», «Բրունո»), բայց նա հրաժարվել է, այդ թվում՝ կոկաինով տեսարանների բացակայության պատճառով: Ռամի Մալեքը «Ոսկե գլոբուսի» դափնեկիր է՝ «Միստր Ռոբոտ»-ին մասնակցության համար: Նա նաեւ Until Dawn խաղում մարմնավորել է Ջոշ Վաշինգտոնի հերոսին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս