Բաժիններ՝

Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում. 11-ամյա աղջկա գլուխը մարմնից կտրվել է, կան վիրավորներ. shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Աճառյան փողոցում բախվել են Opel մակնիշի 32 ՕԼ 127 համարանիշի, Hummer մակնիշի 07 XX078 համարանիշի և Nissan մակնիշի 34 NN 210 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ով 11 տարեկան աղջիկ է, տեղում մահացել է, ում գլուխը մարմնից կտրվել է։ Իսկ 2 հոգի տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ Մ. Մուրադյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններովէ՝ Hummer-ի վարորդը հանրությանը հայտնի Գառնիի Սուրիկ Լավաշի թոռն է։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս