Բաժիններ՝

Կրկին ցավալի պարտություն, կրկին արժանի չէինք. խաղը մեկնաբանում են մարզիչները

Հայաստանի ազգային հավաքականը կրկին ցավալի պարտություն է կրում: Դանիայի հետ խաղում ազգային հավաքականի տղաները ցուցադրեցին ավելի որակյալ ֆուտբոլ, սակայն դանիացիները կարողացան հանգիստ խաղի շնորհիվ օգտագործել մեր հավաքականի սխալները և խաղթել խոշոր հաշվով:

Խաղավարտին հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը ասում էր այն, ինչ երկրպագուներից շատերը՝ արժանի չէինք:

«Մրցակիցը խաղում էր հասարակ և հանգիստ ֆուտբոլ: Մենք լավ սկսեցինք, սակայն պատրաստ չէինք: Գոլերը մեր սխալների պատճառով էին: Մենք մի սխալը մյուսի հետևից արեցինք, բայց ամեն դեպքում պատրաստ էինք այս խաղին:

Այսօր տեխնիկական խոտանը շատ էր: Երկրորդ խաղն էր մի քանի օրում, կար հոգնածություն և եկավ պահ, որ ուժերը չբավականացրին:

Խաղը չստացվեց տակտիկական խնդիրների պատճառով: Փոխանցումների որակը հավաքականի մակարդակում հնարավոր չէ ուղղել, դա պետք է արվի ակումբներում:

Մեկնարկային կազմի հարցում կարծես չէին սխալվել: Պաշտպանների այլ ընտրություն չունեինք, Կորյանը հարձակվողի դիրքում շատ լավ խաղ անցկացրեց: Ադամյանի սկսելը մեկնարկային կազմում՝ Բարսեղյանի հոգնածության ֆոնին, ճիշտ որոշում էր: Մեծ աշխատանք կատարեց Արտակ Եդիգարյանը:

Իրականում, շատ ցավալի է, որ ամեն խաղում հարկադրված փոփոխություններ ենք անում»:

Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Արյե Հարեյդեն նշում է, որ շատ գոհ է իր թիմի խաղից: Հարեյդեի խոսքով՝ դանիացիները խաղում էին նույն կազմով, ինչ Լեհաստանի դեմ, այդ իսկ պատճառով թեթև էին մարզվել և ամբողջությամբ պատրաստ էին խաղին:

«Առաջին րոպեներին խնդիրներ ունեինք, չէինք նախատեսել արագ գոլ բաց թողնել: Սակայն, Հայաստանի հավաքականը մեզ մեծ ազատություն տվեց, ինչը կարողացանք օգտագործել:

Դեռևս նախորդ խաղից հետո արդեն գիտեինք, որ Հայաստանի հավաքականը մեզ շատ տարածություն է տալու: Դրա շնորհիվ էլ խփեցինք մեր գոլերը»:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս