Արմեն Աշոտյանին վիրավորում է Լենինգրադյան փողոցի անվանափոխության հարցը

Արմեն Աշոտյանին վիրավորում է Լենինգրադյան փողոցի անվանափոխության հարցը

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձավ Երևանի ավագանու ընդդիմադիր «Ելք» խմբակցության` փողոցների անվանափոխության հետ կապված նախաձեռնությանը:

Ա. Աշոտյանի խոսքով՝ իրենք հաշվում են Խորհրդային Հայաստանը որպես Հայաստանի պետականության ձևերից մեկը, որի շնորհիվ մեր ժողովուրդն այս տարածաշրջանում ոչ միայն վերարտադրվել է, այլև զարգացել է. «Կտրականապես մերժում եմ ցանկացած ռեվիզիոնիզմ: Եթե մենք թույլ տանք, որ ամեն մի հաջորդ սերունդ վերանայի, մաքրագրի, սրբի նախորդ պատմությունները, ապա մենք երբեք պատմություն չենք ունենա: Եկեք այս մանկական բաներից… Չեմ պիտակավորում նախաձեռնությունը, մոռանանք դա, եկեք ընդհանրապես մեր մեջ հասկանանք, որ չի կարելի ամեն նոր ալիքով սրբել նախորդ ալիքի բերած ավազը, այդ դեպքում երբեք ցամաք, հող չես ունենա»:

Ա. Աշոտյանի համար ամենավիրավորականը Լենինգրադյան փողոցի վրաբերյալ հարցադրումն է. «Որովհետև այն հիմնավորումները, որ հնչում են կոնկրետ այս փողոցի հետ կապված, ինձ որպես մի ընտանիքի ներկայացուցչի, որտեղ եղել են մարդիկ, ովքեր Լենինգրադի պաշարման ժամանակ նաև տանջվել ու զոհվել են, ինձ համար վիրավորական է, որովհետև երբ Լենինգրադը դարձավ Սանկտ Պետերբուրգ, համաշխարհային պատմության դասագրքերում լենինգրադյան բլոկադան չվերանվանվեց սանկտպետերբուրգյան բլոկադայի, դա զավեշտ է, նման բան չի եղել: Լենինգրադը ոչ թե ռուսական երկրորդ քաղաքն է, այլ մեր նորագույն պատմության մեջ վայր, որտեղ տասնյակ հազարավոր իմ ու ձեր հայրենակիցներ մասնակցել են, նաև նահատակվել են: Նման տեսակի ռեվիզիոնիզմն ինձ դուր չի գալիս»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Գովազդ
Լրահոս
Ամենաընթերցված
ՕրվաՇաբաթվաԱմսվա
2017-11-28
Ի՞նչ կտա Հայաստանի սովորական քաղաքացիներին ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց Հայաստան-Եվրոպական միություն նոր համաձայնագրի մասին։