Ինչու է փորկապությունն այդքան վտանգավոր. բնական միջոցներ, որոնք կօգնեն հաղթահարել այս խնդիրը
Budetezdorovy.ru-ն գրում է, որ փորկապությունն առաջանում է աղեստամոքսային տրակտի խանգարման հետևանքով։ Այս խնդրի հետևանքով տոքսինները կուտակվում են օրգանիզմում, ինչի արդյունքում կարող են առողջության հետ կապված լուրջ խնդիրներ առաջանալ։ Փորկապությունը կարող է բազմաթիվ գործոնների հետևանք լինել, այդ թվում.
- մեծ քանակով թեյի, սուրճի, մսի, յուղոտ և տապակած մթերքի օգտագործում
- սննդակարգում ջրի, բանջարեղենի և մրգերի անբավարար քանակ
- սննդի վատ մշակում
- սթրես
- չհավասարակշռված սննդակարգ
- սնվելու սխալ ռեժիմ, և այլն։
Վիճակը թեթևացնելու և խնդրի առաջացումը կանխելու նպատակով կարող եք փորձել այս բնական միջոցները։
- Կիտրոն և աղ։ Կես կիտրոնի հյութը խառնեք մեկ բաժակ տաք ջրի և ¼ թեյի գդալ ծովի աղի հետ։ Հարկավոր է օգտագործել առավոտյան՝ քաղցած վիճակում։
- Եզան լեզու։ 1 թեյի գդալ եզան լեզվի տերևների վրա 1 բաժակ եռացրած ջուր ավելացրեք։ Թրմեք 10-15 րոպե, խմեք քնելուց առաջ։
- Սամիթի տերևներ։ Սամիթի ½ թեյի գդալ սերմերի վրա 1 բաժակ եռացրած ջուր ավելացրեք։ Լավ խառնեք, խմեք քնելուց առաջ։
- Ընթրելուց 20-30 րոպե անց զբոսնեք, ինչը հնարավորություն կտա լավացնել նյութափոխանակությունը։
- Փորկապության դեպքում օգտակար է նաև կարտոֆիլի թարմ քամած հյութը։ Խորհուրդ է տրվում օգտագործել 14 օրվա ընթացքում՝ ամեն օր 2-3 անգամ, 100-120 մլ՝ ուտելուց 30 րոպե առաջ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը
Եթե փորկապությունը քրոնիկական խնդիր է, հարկավոր է դիմել բժշկի օգնությանը։ Ինքնաբուժումը կարող է վնասել առողջությանը։