Բաժիններ՝

Dolce & Gabbana-ն աշնանային գույներ կպարգևի աղջիկներին

Dolce & Gabbana իտալական նորաձեւության տունը թողարկել է դիմահարդարման միջոցների Fall In Bloom նոր հավաքածուն: Այդ մասին պատմել է բրենդի մամուլի ծառայության ներկայացուցիչը: Գովազդային արշավի դեմքը դարձել է մոդել Սոնյա բեն Ամարը: Նկարահանումներն անցկացվել են Բարիում (Իտալիա):

Dolce Matte-ի փայլատ շրթներկերը ներկայացված են երեք երանգներով՝ Dolce Carezza, Dolce Notte եւ Dolce Inferno: Նորույթների թվում են նաեւ կոպերի համար ստվերաներկի կոլեկցիոն պալետկան եւ Volumized Lashes թարթիչների սեւաներկը՝ Dahlia երանգով: Շարքում տեղ են գտել եղունգների մի քանի նոր լաքեր՝ Pure Nude, Light Bloom, Lilac եւ Inferno երանգներով: Նոր հավաքածուում գլխավոր տեղն զբաղեցնում է Rosa del mattino կրեմագույն հայլայթերը, որը մաշկին տալիս է ներքին ճառագման էֆեկտ:

Dolce & Gabbana իտալական նորաձեւության տունը հիմնվել է 1985 թվականին:

Մակնիշի առաջին բուտիկը բացվել է 1986 թվականին Միլանում: Մակնիշը մասնագիտանում է հագուստի, աքսեսուարների, պարֆյումերիայի եւ կոսմետիկայի թողարկման բնագավառում: Բրենդի նշանավոր երկրպագուների թվում են՝ Մադոննան, Սթինգը, Քայլի Մինոուգը, Մոնիկա Բելուչին, Նաոմի Քեմփբելը եւ ուրիշներ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս