Ճապոնացիները ժամացույցներ են պատրաստել անհոգ աղջիկների համար
Ճապոնիայի Casio ընկերությունը լուքբուք է ցուցադրել ժամացույցների Baby-G նոր հավաքածուի թողարկման կապակցությամբ: Այս մասին հաղորդվում է մամուլի տեղեկագրում, որն օգոստոսի 31-ին ստացվել է «Լենտա.ռու»-ում: Նկարահանումների համար ոգեշնչման աղբյուր է ծառայել անհոգ երիտասարդության եւ ազատության այն զգացողության գաղափարը, որը, մակնիշի ներկայացուցիչների խոսքով՝ լինում է միայն ամռանը:
Լուքբուքն ինքը նման է այն կադրերին, որոնք նկարահանված են «աղացի» ձեւով՝ ստեղծելով անցած արձակուրդի մասին հիշողության զգացողություն: Նոր հավաքածուում տեղ են գտել BGA-230-ի հիմքի վրա պատրաստված մոդելները երեք մեղմացված գույներով՝ երկնագույն, վարդագույն եւ փայլատ սպիտակ: Բոլոր ժամացույցներն անջրանցիկ են եւ հարվածադիմացկուն: Բացի դրանից, դրանք հանդերձված են զարթուցիչով եւ ավտոմատ օրացույցով:
Casio ընկերությունը հիմնվել է 1946 թվականին Տոկիոյում: Մասնագիտացած է էլեկտրոնային սարքերի (հաշվասարքերի, լուսանկարչական խցիկների, երաժշտական գործիքների, պլանշետների), ինչպես նաեւ ձեռքի ժամացույցների արտադրության բնագավառում: