
3 պատճառ՝ առավոտը յոգուրտով սկսելու համար

Gogetnews.info-ն գրում է, որ նախաճաշը պետք է բազմազան ու հավասարակշռված լինի: Ի՞նչ ըմպելիք ընտրել նախաճաշի համար, որպեսզի օրգանիզմը թարմ մնա ու էներգիա ստանա:
Շատերն առավոտյան նախաճաշի փոխարեն՝ սուրճ են խմում, ինչը ճիշտ ընտրություն չէ: 3 պատճառ՝ առավոտը կաթնաթթվային մթերքով սկսելու համար:
Յոգուրտի օգնությամբ կմոռանաք դեպրեսիայի մասին: Յոգուրտը լակտոբակտերիաներ է պարունակում, որոնց ազդեցությամբ նվազում է հորմոններից մեկի մակարդակը, որը պատասխանատու է նաև դեպրեսիայի ու ճնշվածության վիճակի համար:
Արագ նիհարելու գործընթացը կախված է յոգուրտից: Կարող է տարօրինակ հնչել, բայց որքան յուղոտ է յոգուրտը, այնքան մեծ է հավանականությունը, որ օգտակար բակտերիաները կլավացնեն աղիների միկրոֆլորան ու զգալիորեն կարագացնեն նյութափոխանակությունը:
Ոչ մի սուրճ: Եթե սկսեք առավոտյան յոգուրտ ուտել, շուտով կարող եք առհասարակ մոռանալ սուրճի մասին: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ յոգուրտ ուտելուց հետո տաք ըմպելիք օգտագործելու արդյունքում խանգարվում է վիտամինների ու հանքանյութերի յուրացման գործընթացը:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը