
Թրամփն աշխարհի երկրներին կոչ է անում միանալ Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աշխարհի պետություններին կոչ է արել միանալ Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցներին:
«ԱՄՆ-ը կոչ է անում այլ տարածաշրջանային տերություններին և բոլոր պատասխանատու պետություններին միանալ պատժամիջոցներին»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ-նովոստի»-ն, ասել է Թրամփը Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ համատեղ ասուլիսում:
Թրամփն ընդգծել է, որ «ԱՄՆ-ը մշտապես կպաշտպանի իրեն և իր գործընկերներին»: «Մենք Հարավային Կորեայի, Ճապոնիայի և ամբողջ աշխարհից մյուս գործընկերների հետ աշխատում ենք սերտորեն դիվանագիտական, տնտեսական ուղղություններով, ինչպես նաև անվտանգության, որպեսզի պաշտպանենք մեր դաշնակիցներին և մեր սեփական քաղաքացիներին Հյուսիսային Կորեայից»,- ավելացրել է նա: