«Ինձ տանջում է այդ խոսակցությունը, որի մասին ես ոչինչ չգիտեմ». Րաֆֆի Հովհաննիսյան
«Ժիրայր Սէֆիլյանը, «Սասնա ծռերը», Անդրիաս Ղուկասյանը, Կարո Եղնուկյանը անմեղ են։ Եթե որևէ մեկը կարող է փաստել իրենց մեղավորությունը, թող փաստի, ներկա դրությամբ իրենք անմեղ են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը։
Նա ասաց, որ անձամբ է ներկա եղել և տեսել, թե ինչպես են ոստիկանները Ժիրայր Սէֆիլյանի ու մյուսների նկատմամբ բռնություն գործադրել։
«Մենք բոլորս տեսել ենք, որ մեր ոստիկանները, որոնք թե՛ անմեղ են, թե՛ անմեղսունակ, ես չգիտեմ, թե ինչպես են վերաբերվել, ես ինքս ներկա եմ եղել, թե Ժիրայր Սէֆիլյանին, մյուս տղաներին ինչպես տավարի պես, կարծես, անասուն լինեն, հրել են»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ նման քայլը հակահայկական է, անմարդկային, «սերժապետության» արտացոլանք. «Ռուսները շատ լավ բառ ունեն, թե սա ինչ է, չեմ ուզում ասել, ես կարող եմ ասել հայհոյանք ռուսերեն ու չզգամ դրա էությունը, բայց, իսկապես, սա անհեթեթություն է, «говно» չասեմ, ուղղակի ահավոր է»։
Միևնույն ժամանակ, նա նշեց, որ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայրենիքի նվիրյալ է, ուղղակի նրան «փչացնում» է Սերժ Սարգսյանը. «Պատկերացրեք «Սասնա ծռերն» ու Վալերի Օսիպյանը միասին հաց են կերել, քննարկել են, ի՞նչ են քննարկել այդ հայ մարդիկ։ Ինձ տանջում է այդ խոսակցությունը, որի մասին ես ոչինչ չգիտեմ»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում