«Ես Սերժ Սարգսյանին, որպես լեգիտիմ, մի բանում եմ ընդունում». Րաֆֆի Հովհաննիսյան

«Ապրիլին մեզ սպառնում է «սերժապետության» վտանգ։ Մենք ասում ենք՝ եկեք հավաքվենք, թույլ չտանք, որ Հայաստանը դառնա կուսակցապետություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։

Միևնույն ժամանակ նա հայտարարեց, որ ՀՀԿ-ից բազմաթիվ մարդկանց հետ պատրաստ է համագործակցության՝ խուսափելով անուններ նշել։

Հարցին՝ թե ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին քննադատելուց հետո արդյո՞ք կարծում է, որ ՀՀԿ-ում կհամաձայնեն համագործակցել «Ժառանգության» հետ, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց.

«Ես Սերժ Սարգսյանին, որպես լեգիտիմ, մի բանում եմ ընդունում՝ որպես ՀՀԿ-ի նախագահ: Սերժ Սարգսյանը Հանրապետական կուսակցության լեգիտիմ նախագահն է ու, որպես իմ գործընկեր, պատրաստ եմ իր հետ քննարկել Հայաստանի ապագան՝ որպես կուսակցության նախագահ»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս