
Լևոն Արոնյանը 6 տուրերից հետո 6-րդ տեղում է Լյովենի մրցաշարում

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Լյովենի մրցաշարում:
Բելգիայում ընթացող «Grand Chess Tour»-ում կայացան ևս երեք տուրեր: Լևոն Արոնյանը 4-րդ տուրում հաղթել է աշխարհի նախկին չեմպիոնին՝ Վիշի Անանդին: 5-րդ տուրում հայ գրոսմայստերը զիջեց Յան Նեպոմնյաշչիին, իսկ 6-րդ տուրում առավելության հասավ Վլադիմիր Կրամնիկի նկատմամբ:
6 տուրերից հետո Արոնյանն ունի 6 միավոր և բարելավել է դիրքերը մրցաշարային աղյուսակում՝ նա 6-րդ տեղում է: Մրցաշարը բաղկացած է 9 տուրերից: