Բաժիններ՝

«Փյունիկ»-ը ևս պարտվեց Եվրոպայի լիգայի առաջին խաղում

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փուլի առաջին խաղում Երևանի «Փյունիկ»-ը մրցեց սլովենական «Սլովան»-ի հետ (1։4)։ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղում մեկնարկային րոպեներին խաղային իրավիճակին տիրում էին «Սլովան»-ի ֆուտբոլիստները։ Սակայն 8-րդ րոպեին սեփական տուգանային հրապարակում սլովենական ակումբի ֆուտբոլիստները խախտեցին խաղի կանոները։

Նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Պետրոս Ավետիսյանը։ Սակայն խաղի 22-րդ րոպեին հեռահար դիպուկ հարվածով հաշվի հավասարությունը վերականգնեց Ֆիլիպ Հոլոշկոն։ Երկրորդ կեսի 61-րդ րոպեին «Սլովան»-ի տարածքային առավելությունը վերածեց գոլի։ Աչքի ընկավ Վուկան Սավիչեվիչը։ Չբավարարվելով ձեռք բերածով՝ «Սլովան»-ի ֆուտբոլիստներից Հոլոշկոն դարձավ դուբլի հեղինակ՝ հաշիվը դարձնելով 1։3։ Հանդիպման 75-րդ րոպեին ինքնագոլ խփեց Արամ Շախնազարյանը (1։4):

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց Բրատիսլավայում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս