Բաժիններ՝

«Կրիշտիանու Ռոնալդուի համար միշտ տեղ կգտնվի «Յուվենթուսում»». Ալեսանդրո Դել Պիերո

Պորտուգալացուն խորհուրդ են տալիս գրավել Սերիա Ա-ն:

«Յուվենթուսի» լեգենդ Ալեսանդրո Դել Պիերոն, ով թուրինցիների հետ 1995-96թթ. մրցաշրջանում հաղթել է Չեմպիոնների լիգան, հույս ունի, որ ակումբին կհաջողվի կրկնել այդ ձեռքբերումը:

«Մենք հույս ունենք 1 անգամ ևս հաղթել այդ մրցաշարը: Եվ եթե Կրիշտիանու Ռոնալդուն երջանիկ չէ «Ռեալում» և ցանկանում է հեռանալ, ապա «Յուվենթուսում» նրա համար միշտ տեղ կգտնվի»,- Դել Պիերոյին է մեջբերում Goal.com-ը:

Ռոնալդուի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականը, բայց պորտուգալացին կարող է հեռանալ Մադրիդից՝ Իսպանիայի դատախազության կողմից հետապնդվելու պատճառով:

Կարդացեք նաև

«Ռեալը» հաղթեց «Յուվենթուսին» 2016-17թթ. Չեմպիոնների լիգայի եզրափակչում, որում Կրիշտիանուն դարձավ 2 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս