«Տոտենհեմի» նախագահը Հարի Քեյնի վրա կախել է 200 մլն ֆունտ արժողությամբ գնապիտակը
«Տոտենհեմի» նախագահ Դենիել Լևին թիմի լավագույն ռմբարկու Հարի Քեյնին կվաճառի միայն աստղաբաշխական գնով:
Կիրակի անգլիական թերթերը գրեցին այն մասին, որ «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանին ձեռք բերելու անհաջող փորձից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» ուշադրությունը սևեռել է «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի վրա:
Հաղորդվում է, որ «կարմիր սատանաները» պատրաստ են ֆուտբոլիստի համար վճարել 100 մլն ֆունտ, սակայն, ըստ The Independent-ի կարծիքի, ձեռք բերել Քեյնին այդ գնով չի հաջողվի:
Ըստ պարբերականի տեղեկության, «Տոտենհեմի» նախագահ Դենիել Լևին արդեն արձագանքել է այդ շշուկներին: «Տոտենհեմի» ղեկավարը, ում հետ բանակցություններ վարելն ավանդաբար անհավանական դժվար է, գնահատել է Քեյնին 200 մլն ֆունտ և չի պատրաստվում դիտարկել դրանից ցածր արժողության ոչ մի առաջարկ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը