«Ռեալի» պաշտպան Պեպեն «Բեշիքթաշից» պահանջել է 10 մլն եվրո 2 տարվա համար
Գումարած բոնուսները:
«Ռեալի» պաշտպան Պեպեն կարող է կարիերան շարունակել «Բեշիքթաշում»:
«Այո, ես իսկապես եկել եմ Լիսաբոն՝ Պեպեի համար: Նրան իրենց շարքում են ուզում տեսնել մի շարք մեծ ակումբներ, բայց տրանսֆերը դեպի «Բեշիքթաշ» շատ մոտ է»,- հայտարարել է թուրքական ակումբի ներկայացուցիչ Ահմեդ Բուլուտը Mundo Deportivo-ին:
Հաղորդվում է, որ Պեպեն «Բեշիքթաշից» պահանջել է երկամյա պայմանագիր՝ տարեկան 5 մլն եվրո աշխատավարձով: Դրան գումարած՝ պորտուգալացին ուզում է 2.4 մլն եվրո՝ համաձայնագիրը ստորագրելու համար:
Պեպեն հանդես է գալիս «Ռեալում» 2007 թվականից և անցկացրել է 334 պաշտոնական խաղ: 34-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը մադրիդցիների հետ կլրանա հունիսի 30-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը