
«2003 թվականին մենք ընտրություն ենք կատարել Բեքհեմի, Ռոնալդինիոյի և Անրիին միջև». Ժոան Լապորտա

«Բարսելոնայի» նախակին նախագահ Ժոան Լապորտան պատմել է այն մասին, որ ակումբը բանակցություններ է վարել Դևիդ Բեքհեմի հետ:
«2003 թվականին մենք ընտրություն էինք կատարում Դևիդ Բեքհեմի, Ռոնալդինիոյի և Թիերի Անրիի միջև: «Մանչեսթեր Յունայթեդն ասաց, որ կվաճառի մեզ Բեքհեմին, եթե մենք հաղթենք նախագահական ընտրությունները, բայց այդ ժամանակ մենք այդքան էլ ուժեղ չէինք:
Նրանք օգտագործեցին մեզ և ի վերջո Բեքհեմին գնեց «Ռեալը»: Մենք հադիպեցինք Հիթրոու օդանավակայանում և ստորագրեցինք փաստաթուղթ, որտեղ ասվում էր այն մասին, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կվաճառի մեզ Բեքհեմին, եթե մենք պայմանավորվենք նրա գործակալի հետ:
Սակայն մեզ մոտ ոչինչ չստացվեց: Մենք գնացինք Նիս բանակցությունների և նա ասաց, որ կմտածի: Մենք երկար սպասեցինք նրա պատասխանին, հետո գնեցինք Ռոնալդինիոյին»,- ասել է Լապորտան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը