Բաժիններ՝

ՊՍԺ-ն կարող է ձեռք բերել Սերխիո Ագուերոյին

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ՊՍԺ-ն փորձում է ուժեղացնել հարձակման գիծը: Հիմնական նպատակը հանդիսանում է «Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեն, սակայն նրա տրանսֆերը քիչ հավանական է թվում բարձր գնի և ֆուտբոլիստի՝ «Ռեալում» հայտնվելու ցանկության պատճառով:

Այդ կապակցությամբ փարիզեցիները ուշադրությունը սևեռել են «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյի վրա: Տրանսֆերի արժեքը գնահատվում է 60 մլն եվրո: Արգենտինացին այնքան էլ լավ հարաբերություններ չունի «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ, իսկ նրա գործակալը լավ ծանոթ է ՊՍԺ-ի մարզական տնօրեն Անտերո Էնրիկեի հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս