
Կուրտուան ուզում է պահանջել «Չելսիից»՝ կրկնապատկել իր աշխատավարձը

«Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան մտադիր է ակումբից պահանջել կրկնապատկել իր ներկայիս աշխատավարձը:
Բելգիացի դարպասապահի գործող պայմանագրը «կապույտների» հետ ուժի մեջ է մինչև 2019 թվականը: Տիբոյի աշխատավարձը կազմում է շաբաթական 90 հազար ֆունտ: Ըստ աղբյուրի տվյալների՝ 25-ամյա ֆուտբոլիստը ուզում է աշխատավարձի կրկնապատկում, որպեսզի վաստակի թիմի առաջատար ֆուտբոլիստների մակարդակում: Օրինակ՝ թիմի բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարի աշխատավարձը «Չելսիում» կազմում է շաբաթական 200 հազար ֆունտ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ լոնդոնցիները պատրաստ են վճարել Կուրտուային շաբաթական 234 հազար եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը