Ռունին բարձր գնի պատճառով տրանսֆերի վերաբերյալ առաջարկներ չի ստանում
Ինչպես հաղորդում է Mirror-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին այլ ակումբներից առաջարկներ չի ստանում: Ֆուտբոլիստով հետաքրքրվածներին վախեցնում է Ռունիի բարձր աշխատավարձը, ինչպես նաև այն, որ «Մանչեսթեր Յունայթեդը» չի ուզում անվճար բաց թողնել իր հարձակվողին:
Ռունիի պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ նախատեսված է մինչև 2018 թվականը և ունի ևս 1 տարով երկարաձգելու օպցիա: Հարձակվողի աշխատավարձը կազմում է շաբաթական 343 հազար եվրո:
Հարձակվողի նկատմամբ առավել ակտիվ հետաքրքրություն դրսևորում է «Էվերթոնը», սակայն թիմի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը առաջարկ չի արել «Մանչեսթեր Յունայթեդին»: Մի քանի չինական ակումբներ նույնպես հետաքրքրություն են ցուցաբերել Ռունիի նկատմամբ, սակայն ֆուտբոլիստն ինքը չի ցանկանում կարիերան շարունակել Չինաստանում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը